
Rfi parle arménien
Podcast af RFI
RFI-ն խոսում է հայերեն : Միջազգային ֆրանսիական ռադիոյի 20 րոպեանոց հայերեն ծրագիրը՝, Ֆրանկոֆոնիայի արգասիքն է : Հայաստանում ու Ֆրանսիայում պատրաստված ռեպորտաժներից, լուրերից ու հարցազրույցներից բաղկացած այս հաղորդումը ֆրանսիական ու հայկական մշակույթներն իրար միավորող մի ուրույն կամուրջ է: Ծրագիրը շեշտը դնում է երկու երկրների միջև կապերի ու հարաբերությունների, Հայաստանում Ֆրանսիայի ներկայության, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի անցուդարձի վրա: Հեռարձակվում է ամիսը երկու անգամ շաբաթ օրերին՝ ժամը 17:10-ին, 102.4 FM հաճախականությամբ ։ *** Cette émission en langue arménienne est le fruit de la Francophonie et de la francophilie. Composé de reportages, chroniques, interviews et portraits réalisés en France et en Arménie, ce rendez-vous bimensuel prend la forme de trait d’union entre les cultures française et arménienne. Cette émission met en avant les liens et l’influence mutuelle de deux pays, la présence française en Arménie et la vie de la diaspora arménienne en France. Présentation : Elena Gabrielian *** À partir du 2 février 2019, diffusions un samedi sur 2, à 13h10 TU sur 102.4 FM à Erevan.
Begrænset tilbud
3 måneder kun 9,00 kr.
Derefter 99,00 kr. / månedIngen binding.
Alle episoder
26 episoder
RFI- ին այս համարում ձեզ կծանոթացնի երեք լուսանկարիչների հետ, որոնց գործունեեթյունը կապված է ինչպես Ֆրանսիայն, այնպես էլ Հայաստանին հետ: Ալֆուրվիլի բնակիչ Անտուան Ագուջյանը պատմեմ է այն մասին, թե ինչպես է լուսանկարել կորցրած հիշողության հետքերը, Փարիզցի Ալեքսիս Փազումյանը լուսաբանում է իր առաջիկա նախագծի մասին, որը Հայաստանի դիմանկարն է ներկայացնելու, իսկ երևանցի Ասատուր Եսայանցը հիշում է իր առաջին ուղևորությունը Կաննի կինոփառատոն, որը համընկավ վերջինիս 70-րդ հոբելյանական տարեդարձին: Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ : Տեխնիկական պրոդյուսեր՝ Ադրիան Տուրո։

Սպորտը կյանքի դպրոց է, ասաց ֆրանսիացի մեծ մարզիկ Էմե Ժակկեն: Այս ծրագրում դուք կբացահայտեք երեք մարզական պատմություն Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Առաջինը Արա Խաչատուրյանի մասին է: Այս լիբանահայ ոսկերիչը վերածվել է կրքոտ լեռնագնացի և վերջին տասնհինգ տարվա ընթացքում բարձրացել է շատ լեռներ, ներառյալ Արարատը, Մոն-Բլանը և Էվերեստը: RFI- ն ձեզ նույնպես կտանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության փարիզյան մարզական ակումբ, որտեղ ֆրանսահայ երեխաները սպորտի օգնությամբ պահպանում են իրենց արմատները: Վերջապես, մենք կպատմենք նաև Թեո Բուտինոյի պատմությունը, որը հեծանվով կատարել է ուղևորություն Փարիզից դեպի Երևան : Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ : Տեխնիկական պրոդյուսեր՝ Ադրիան Տուրո։

Սարե, Նինա և Արմեն Ռոտչ… Այս երեք նկարիչներից յուրաքանչյուրի պատմությունն առանձնահատուկ է, բայց նրանք բոլորն էլ ունեն ընդհանրություն: Կյանքի մի մասն ապրելով Հայաստանում ՝ այսօր նրանք հաստատվել են Ֆրանսիայում ՝ պինդ պահելով կապը իրենց ծննդավայրի հետ: Առանց թախիծի և կարոտի, ֆրանկահայ այս նկարիչներն այնքան բախտավոր են, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում իրենց զգումեն ինչպես տանը, և, հավանաբար, ճանապարհորդող նկարիչների այդ գաղտնիքը թաքնված է արվեստում:

2019 թվականին Փարիզի ուսանողական քաղաքի հայ ուսանողների տունը նշում է իր 90-ամյակը: Տան 73 սենյակների յուրաքանչյուր դռան հետևում թաքնված են բազմաթիվ պատմություններ և հիշողություններ։ Այն Հայաստանի, Սփյուռքի և Ֆրանսիայի հանդիպման վայրն է, որը թանկ է պահում իր հիմնադիրների և նախկին բնակիչների ժառանգությունը։ Այդ ժառանգության պահողներից է լեգենդար մաեստրո, 92-ամյա Հովհաննես Չեքիջյանը: Նոյեմբերին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավարն իր 83 երգիչների հետ վերադարձավ Փարիզ՝ համերգով հանդես գալու իր հարազատ տանը, որտեղ նրան առաջին անգամ դիմավորեցին գրեթե 70 տարի առաջ: Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ: Տեխնիկական պրոդյուսեր՝ ժերեմի Բեսե:

Այս տարի լրացավ Բեռլինի պատի անկման 30-ամյակը: Նրա ավերակների երկու կողմերում էլ մնացին բազմաթիվ խորհրդավոր պատմություններ: Այս տարելիցի կապակցությամբ RFI- ն պատմում է ֆրանսիացի կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի մասին, որի անհետացումը դարձավ 20-րդ դարի ամենաառեղծվածային պատմություններից մեկը: 1989-ի ամռանը նա մեկնեց Մոսկվա և չվերադարձավ: Այս ուղևորությունից առաջ Փարիզի իր պատկերասրահում նա կազմակերպեց Երվանդ Քոչարի ցուցահանդեսը, ում 120 ամյակը նշվում է այս տարի։ Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ: Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա:
Begrænset tilbud
3 måneder kun 9,00 kr.
Derefter 99,00 kr. / månedIngen binding.
Eksklusive podcasts
Uden reklamer
Gratis podcasts
Lydbøger
20 timer / måned