
Hetq
Podcast by Investigative Journalists of Armenia
Limited Offer
1 month for 9 kr.
Then 99 kr. / monthCancel anytime.

More than 1 million listeners
You’ll love Podimo and you’re not alone
Rated 4.7 in the App Store
About Hetq
Հետքի փոդքասթ տարբերակում ներկայացնում ենք մեր իրականացրած հետաքնություններն ու բացահայտումները, զրուցում ենք հետաքննող լրագրողների հետ, լուսաբանում ենք սոցիալական, քաղաքական և հանրությանը հուզող այլ թեմաներ
All episodes
83 episodes76. Փաշինյանին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ գործով դատավճիռ դեռ չկա
2022-ի ապրիլի 26-ի երեկոյան Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, որը հղիության 8-րդ ամսում էր։ Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։ Սոնային վրաերթի ենթարկողը ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն էր։ Այս ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էինք Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ Սոնայի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու համար։ «Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցել ենք դատարանում Սոնայի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ, որը պատմել է մանրամասներ դատական գործից։
75. Բողոքի ակցիաներ և սահմանազատում Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց համայնքներում. ի՞նչ իրավիճակ է Տավուշում
Ապրիլի 19-ին Հաաստան - Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս հայտարարությունից հետո Տավուշում սկսվեցին ցույցեր։ «Հետք» փոոդքասթի այս էպիզոդի առաջին մասում կլսեք իմ զրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, որը կօգնի մեզ հասկանալ սահմանազատման և սահմանագծման հարցը քաղաքական տեսանկյունից։ Իսկ երկրորդ մասում կուղևորվենք Տավուշ ու կզրուցենք «Հետքի» լրագրողներից Արեն Նազարյանի հետ։ Նա կպատմի մեզ, թե ինչ է կատարվել Տավուշում այս մի քանի օրվա ընթացքում։
74. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը. Հրանուշ Խառատյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։ Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով, զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Հրանուշ Խառատյանը մեկնաբանում է Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունն ու բացատրում, թե ինչու է այս մոտեցումը խնդրահարույց։
73. Ռուս ուժայինները նորից դասալիք են առևանգե՞լ Գյումրիում
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ռուսական 102-րդ ռազմաբազայում ռուսաստանցի դասալիք Անատոլի Շչետինինին այցելած փաստաբան Նարեկ Հակոբյանի հետ։ Ապրիլի 9-ին իրավապաշտպանները հայտարարություն էին տարածել, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը կրկին զինծառայողի է առևանգել, որը Հայաստանում ապաստանել է ծառայությունից խուսափելու համար։ Դեպքից մի քանի օր անց Շչետինինը ասել է, որ ամեն ինչ իր կամքով է եղել։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ [https://www.facebook.com/groups/hetqpodcast/] Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529 [https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529] Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0 [https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0] Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm [https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm] Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը [https://soundcloud.com/yzemal]
72. ՌԴ միգրացիոն քաղաքականությունը Crocus City Hall-ից հետո. ինչպե՞ս կազդի նոր իրավիճակը հայ միգրանտների վրա
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ զրուցում ենք ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումների և հայ միգրանտների վրա դրա ազդեցության մասին։ Տաթևիկ Բեժանյանի ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/tatevik.bezhanyan [https://www.facebook.com/tatevik.bezhanyan] Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ [https://www.facebook.com/groups/hetqpodcast/] Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529 [https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529] Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0 [https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0] Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm [https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm] Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը [https://soundcloud.com/yzemal]

More than 1 million listeners
You’ll love Podimo and you’re not alone
Rated 4.7 in the App Store
Limited Offer
1 month for 9 kr.
Then 99 kr. / monthCancel anytime.
Exclusive podcasts
Ad free
Non-Podimo podcasts
Audiobooks
20 hours / month























