
Rfi parle arménien
Podcast von RFI
Nimm diesen Podcast mit

Mehr als 1 Million Hörer*innen
Du wirst Podimo lieben und damit bist du nicht allein
Mit 4,7 Sternen im App Store bewertet
Alle Folgen
26 Folgen
RFI- ին այս համարում ձեզ կծանոթացնի երեք լուսանկարիչների հետ, որոնց գործունեեթյունը կապված է ինչպես Ֆրանսիայն, այնպես էլ Հայաստանին հետ: Ալֆուրվիլի բնակիչ Անտուան Ագուջյանը պատմեմ է այն մասին, թե ինչպես է լուսանկարել կորցրած հիշողության հետքերը, Փարիզցի Ալեքսիս Փազումյանը լուսաբանում է իր առաջիկա նախագծի մասին, որը Հայաստանի դիմանկարն է ներկայացնելու, իսկ երևանցի Ասատուր Եսայանցը հիշում է իր առաջին ուղևորությունը Կաննի կինոփառատոն, որը համընկավ վերջինիս 70-րդ հոբելյանական տարեդարձին: Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ : Տեխնիկական պրոդյուսեր՝ Ադրիան Տուրո։

Սպորտը կյանքի դպրոց է, ասաց ֆրանսիացի մեծ մարզիկ Էմե Ժակկեն: Այս ծրագրում դուք կբացահայտեք երեք մարզական պատմություն Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Առաջինը Արա Խաչատուրյանի մասին է: Այս լիբանահայ ոսկերիչը վերածվել է կրքոտ լեռնագնացի և վերջին տասնհինգ տարվա ընթացքում բարձրացել է շատ լեռներ, ներառյալ Արարատը, Մոն-Բլանը և Էվերեստը: RFI- ն ձեզ նույնպես կտանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության փարիզյան մարզական ակումբ, որտեղ ֆրանսահայ երեխաները սպորտի օգնությամբ պահպանում են իրենց արմատները: Վերջապես, մենք կպատմենք նաև Թեո Բուտինոյի պատմությունը, որը հեծանվով կատարել է ուղևորություն Փարիզից դեպի Երևան : Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ : Տեխնիկական պրոդյուսեր՝ Ադրիան Տուրո։

Սարե, Նինա և Արմեն Ռոտչ… Այս երեք նկարիչներից յուրաքանչյուրի պատմությունն առանձնահատուկ է, բայց նրանք բոլորն էլ ունեն ընդհանրություն: Կյանքի մի մասն ապրելով Հայաստանում ՝ այսօր նրանք հաստատվել են Ֆրանսիայում ՝ պինդ պահելով կապը իրենց ծննդավայրի հետ: Առանց թախիծի և կարոտի, ֆրանկահայ այս նկարիչներն այնքան բախտավոր են, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում իրենց զգումեն ինչպես տանը, և, հավանաբար, ճանապարհորդող նկարիչների այդ գաղտնիքը թաքնված է արվեստում:

2019 թվականին Փարիզի ուսանողական քաղաքի հայ ուսանողների տունը նշում է իր 90-ամյակը: Տան 73 սենյակների յուրաքանչյուր դռան հետևում թաքնված են բազմաթիվ պատմություններ և հիշողություններ։ Այն Հայաստանի, Սփյուռքի և Ֆրանսիայի հանդիպման վայրն է, որը թանկ է պահում իր հիմնադիրների և նախկին բնակիչների ժառանգությունը։ Այդ ժառանգության պահողներից է լեգենդար մաեստրո, 92-ամյա Հովհաննես Չեքիջյանը: Նոյեմբերին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավարն իր 83 երգիչների հետ վերադարձավ Փարիզ՝ համերգով հանդես գալու իր հարազատ տանը, որտեղ նրան առաջին անգամ դիմավորեցին գրեթե 70 տարի առաջ: Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ: Տեխնիկական պրոդյուսեր՝ ժերեմի Բեսե:

Այս տարի լրացավ Բեռլինի պատի անկման 30-ամյակը: Նրա ավերակների երկու կողմերում էլ մնացին բազմաթիվ խորհրդավոր պատմություններ: Այս տարելիցի կապակցությամբ RFI- ն պատմում է ֆրանսիացի կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի մասին, որի անհետացումը դարձավ 20-րդ դարի ամենաառեղծվածային պատմություններից մեկը: 1989-ի ամռանը նա մեկնեց Մոսկվա և չվերադարձավ: Այս ուղևորությունից առաջ Փարիզի իր պատկերասրահում նա կազմակերպեց Երվանդ Քոչարի ցուցահանդեսը, ում 120 ամյակը նշվում է այս տարի։ Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ: Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա: